Հասարակություն

Բրիտանական պառլամենտարիզմը տպավորել է հայ օրենսդիրներին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանական պատվիրակությունն օրերս է վերադարձել Մեծ Բրիտանիայից. հուլիսի 6-ից 12-ը հայ-բրիտանական բարեկամական խմբի անդամները Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի նախագահի հրավերով Լոնդոնում էին: Նրանք հանդիպումներ են ունեցել պառլամենտի, կառավարության անդամների հետ, քննարկումները վերաբերել են ինտեգրացիոն գործընթացներին, ցանկալիից ցածր մակարդակում գտնվող առևտրատնեսական հարաբերություններին, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին: Այս ամենից բացի ` հայ խորհրդարանականներին տպավորել են բրիտանական պառլամենտարիզմի հարուստ ավանդույթները:

Բրիտանական կողմին հետաքրքող հարցերից մեկը եղել է Հայաստանի եվրասիական ինտեգրման գործընթացը: Այս որոշման ու դրա հիքմում ընկած հիմնավորումների մասին, ըստ հայ պատգամավորների, խոսվել է տարբեր հանդիպումների ընթացքում:

«Մեր դիրքորոշման նկատմամբ կարծում եմ ըմբռնում կար , և արդյուքներն առաջիկայում տեսանելի կլինեն»:

Ասում է ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Իսկ եվրասիական ինտեգրման հիմնական հիմնավորումն, ըստ պատգամավորի, եղել է փաստակը, որ եչբ ընտրությունը անվտանգության և զարգացման միջև է, ապա նախապատվությունը տրվում է առաջինին:

«Մենք փորձեցինք բացատրել, որ երբ ընտրության առաջ ես կանգնած`զարգացում, թե պահպանում, ապա ընտրում ես անվտանգությունը, հետո նոր զարգացումը, քանի որ եթե չկա անվտանգություն, ոչ մի զարգացում երկրում լինել չի կարող»:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ քննարկումներից առանձնացրեց տնտեսական ուղղությունը: Գործարար բոլոր հանդիպումների ժամանակ կողմերն արձանագրել են փաստը, որ հայ-բրիտանական առևտրատնտեսական կապերը ցանկալի մակարդակից ցածր են: Փոխարենը Մեծ Բրիտանիան մեծ ներդրումներ, նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանում և սա էականորեն սահմափակում է որոշումների կայացման հնարավորությունը հօգուտ Հայաստանի : Այս հիշեցումն արդեն ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանինն էր:

«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք ներկայանալ համապատասխան փաթեթով, որը մեզ հնարավորություն կտա հակակշռել ներդրումները և Բրիտանիայի հետ առավել գործընկերային հարաբերություն հաստատել»:

Քաղաքական ու տնտեսական բոլոր քննարկումներից զատ՝ բրիտանական այցը հայ պատգամավորների համար հնարավորությոն է եղել ուղիղ շփում ունենալու բրիտանական պառլամենտարիզմի հետ: Արծվիկ Մինասյանին օրինակ, հետաքրքրել է, թե ինչպես է աշխատում պատգամավորի գրասենյակը: Պարզվում է՝ նմանություններ կան:

«Հարցադրումները, որ պատգամավորը ստանում է քաղաքացիներից, գրեթե նույնն են՝ նյութական օգնություն խնդրելուց մինչև այս կամ այն իրավունքի խախտումը»:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ նույնն են նաև այդ հարցադրումներին ընթացք տալու ձևերը՝ միջնորդություններ, հարցումներ պատկան կառույցներին: Տարբերությունն, ըստ դաշնակցական պատգամավորի, այն է, որ ընտրողի համար կողմնորոշիչը կուսկացությոնն ու կուսակացության ղեկավարն են: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ մեկ այլ օրինակ բերեց:
Քննարկումների ընթացքում հայ պատգամավորները պարզել են, որ բրիտանական պառլամենտում օրնենքեր գրելու ծանր բեռը հիմնականում կառավարության ուսերին է: Այս չափանիշով հայկական խորհրդարանը բրիտանականին չի զիջում, ինչի մասին խոսում է նաև վիճակագրությունը: Գարնանային նստաշրջանի ընթացքում խորհրդարանն ընդունել է 143 օրենք, ընդունված օրենքներից 7-ի հեղինակը պատգամավորներն են, 136-ինը՝ կառավարությունը:

Back to top button