Սպորտ

Ամենացավալին եղել է Գրեմանիայի հետ խաղում Բրազիլիայի հավաքականի խոշոր պարտությունը.դեսպան

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Որքան հաջողված էր Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությանը կազմակերպչական առումով, այնքան ձախողված էր Բրալիզիլիայի հավաքականի մասնակցության առումով: Ֆուտբոլի աշխարհի առաջնության, Բրազիլիայի հավաքականի մասնակցությանն ու դրա ազդեցությանն է այսօր անդրադարձել Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն: Նա խոսել է նաև Բրազիլիայի ծախսերի և եկամուտների մասին և հայտնել, որ ծախսերը նախատեսվածից ավելին են եղել, հետևաբար եկամուտների մասին խոսելը դեռ վաղ է: Սպասվածից շատ է եղել նաև հյուրերի թիվը: Ամենատպավորիչն ու ցավալին, սակայն, եղել է Գրեմանիայի հետ խաղում Բրազիլիայի հավաքականի 7:1 հաշվով պարտությունը, ասել է դեսպանը:

Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն ամենավատ երազում անգամ չէր կարող կանխատեսել, որ Բրազիլին գերմանիայի հետ խաղում նման պարտություն կկրի, սակայն դա այլևս իրողություն և իրեն դեռ տանջում են Բրազիլիայի պարտության շուրջ վատ երազները «Ռադիլուր»-ի հարցին ի պատասխան` խոստովանեց Բրազիլիայի դեսպանը:

«Բոլորին զարմացրել է,թե ինչպես կարող էր Բրազիլիան Գերմանիային պարտվել 7-1 հաշվով: Ինչպես բոլորը, այնպես էլ ես, խաղղը դիտելուց հետո, որևէ բացատրություն չեմ կարողանում գտնել: Բոլորը դա բացատրում են ընդհանուր լարվածությամբ, շատերն էլ պարտությունը պայմանավորում են ռազմավարության բացակայությամբ: Իհարկե շատ ավելի հեշտ կլիներ մեղադրել մարզիչին, բայց եկեք հեշտ ճանապարհով չգնանք, ու չմոռանանք, որ այդ նույն մարզիչը Բրազիլիայի հավաքականին տարել է նաև դեպի հաղթանակ: Եվ եկեք չմոռանանք, որ մեր հավաքականը աշխարհի լավագույն հավաքականների ցանկում է և մեր հավաքականի 19 խաղացողներ խաղում են Եվրոպայի լավագույն ակումբենում և մենք շարունակում ենք հպարտանալ մեր ֆուտբոլիստներով»:
Իսկ ընդհանրապես` դեսպանը կարծում է, որ ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունը առանձնանում էր նաև մի շարք տպավորիչ և հիանալի խաղերով, որոնցից նա մեծ բավականություն է ստացել: Բրազիլիայից գոհ են վերադարձել նաև երկպագուները: Թե ինչպիսի եկամուտներ է ունեցել իր երկիրը առաջնության շնորհիվ, Մոնտեյրոն դեռ չի կարող հստակ ասել, քանի որ ոչ միայն ծախսերն են գրեզանցել են իրենց սպասումները, այլև հյուրերի թիվն է նախատեսվածից ավելին եղել: Ի դեպ, հաջողություն է գրանցվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Back to top button