ԿարևորՀասարակություն

Քարվաճառում վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

Քարվաճառում վիրավորված Կարինե Դավթյանի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ կյանքը փրկել հաջողվել է օպերատիվ տեղափոխման շնորհիվ: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ասել են բժիշկները: Նախարարը երեկ այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ նա հանդիպել է Կարինե Դավթյանի ընտանիքի անդամներին, ծանոթացել նրա առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ:

Նախարարը հանդիպել է նաև այլ հիվանդների հետ, որոնք այժմ ապաքինվում են:Հիշեցնենք, որ  հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա` 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

Back to top button