Քաղաքական

Սեյրան Օհանյանն օպերատիվ գործողությունների վայրում հանձնարարականներ է տվել

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը աշխատանքային այց է կատարել հայկական զինված ուժերի այն ստորաբաժանումների պաշտպանական հատված, որտեղ կատարվում են որոշակի բացառիկ օպերատիվ գործողություններ: Այս մասին Facebook-յան իրէջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Տեղում նախարարը մանրակրկիտ ծանոթացել է իրավիճակին, լսել է համապատասխան հրամանատարների զեկույցները, խորհրդակցություն է անցկացրել այն ստորաբաժանումների հրամանատարների հետ, որոնք իրականացնում են այդ աշխատանքը սահմանագոտու համապատասխան հատվածում: ՊՆ Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Back to top button