Հասարակություն
Ռյազանում ավիավթարի հետևանքով երեք հայ է զոհվել


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 14-ին` ժամը 01.15-ին, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 13-ին` ժամը 18.50-ի սահմաններում, ՌԴ Ռյազանի մարզի Սպասսկի շրջանի Սպասսկ քաղաքից 4 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել թեթև շարժիչով մարդատար ինքնաթիռի օդաղետ, ինչից զոհվել են չորս քաղաքացիներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, զոհվածներից երեքն ազգությամբ հայեր են՝ Էդուարդ Առուստամյան (օդաչու, ծնվ.1958թ.), ուղևորներ Կարեն Հարությունյան (ծնվ. 1981թ.) և Տիգրան Ադամյան (ծնվ.1987թ.):