Հասարակություն

ՀՀ ԿԳՆ-ն` ամենաբաց կառույց. Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014 թվականի հունիսին հայաստանյան ԶԼՄ-ների շրջանում անցկացրել է հարցում՝ նպատակ ունենալով պարզել լրագրողների և լրատվամիջոցների կարծիքով ՀՀ ամենափակ և բաց կառույցները։ Հարցմանը մասնակցել են երևանյան և մարզային 52 լրատվամիջոցի 62 լրագրողներ և խմբագիրներ, ովքեր բաց և փակ մարմինները նշել են՝ հաշվի առնելով սեփական փորձը: Հարցմանը մասնակցել է 12 հեռուստաընկերություն (լրատվական թողարկման խմբագրություն), 4 ռադիոկայան (լրատվական թողարկման խմ բագրություն), 14 տպագիր մամուլ, 22 առցանց պարբերական։ Ընդգրկված 52 ԶԼՄ-ից 10-ը եղել են մարզային։

Ըստ հարցման արդյունքների` բաց կառույցների ցանկը գլխավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը`40.3% արդյունքով:
Back to top button