ԿարևորՀասարակություն

Հայ զինծառայողները Փարիզում մասնակցել են Բաստիլի գրավման զինվորական շքերթին

ՀՀ ԶՈՒ զինծառայողներն այսօր Փարիզում, Ելիսեյան դաշտերում, մասնակցել են Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման ամենամյա զինվորական շքերթին, հաղորդում է Nouvelles d’Armenie- ն։

Մոտ 80 երկրների ներկայացուցիչներ են հրավիրվել այս շքերթին, որով նաեւ սկսվոմ են Առաջին համաշխարհային պատերազմի 100- ամյակի հիշատակի միջոցառումները։

Առաջին համաշխարհային պատերազմն սկսվել է 1914 թ. հուլիսի 28- ին։ Այն ողբերգական ավարտ ունեցավ ոչ միայն Եվրոպայի համար։ Օգտվելով պատերազմական վիճակից Օսմանյան Կայսրությունն իրականացրեց հայերի կազմակերպված զանգվածային կոտորածներ։ Այն 20- րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։

Back to top button