ԿարևորՀասարակություն

Համշենահայերը ամսագիր են հրատարակելու Թուրքիայում

Մի խումբ համշենահայեր Համշենի լեզուն և մշակույթը տարածելու և այն հետագա սերունդներին փոխանցելու նպատակով պատրաստվում են տպագրել համշենահայերենով առաջին ամսագիրը Թուրքիայում, հաղորդում է akunq.net- ը։

Հանդեսը կկրի ,Գորե (համշենահայերենով` կամավոր աշխատանք) անվանումը: Խումբը սույն ամսագրի հրատարակմանն աջակցելու կոչ է արել բոլոր համշենցիներին` հանդես գալով ,Գիրի գոր ունիք, դուք ալ թև ձգեցեքե (համշենահայերեն` ,Գրի մեր կամավոր աշխատանքին դուք էլ մասնակցեքե) կարգախոսով:

Akunq.net-ը` վկայակոչելով թուրքական ,Դիջլեե լրատվական գործակալությունը և ,Էվրենսելե օրաթերթը հայտնում է, որ Սևծովյան շրջանի հնագույն ժողովուրդներից համշենցիները ներկայում տենդագին աշխատանքների մեջ են: Համշենցի ուսումնասիրողներից, գրողներից, լրագրողներից, երաժիշտներից և ուսանողներից բաղկացած այս խումբը ցանկանում է ,Գորե ամսագրի առաջին համարը թողարկել սեպտեմբեր ամսին:

Նախատեսվում է հանդեսն առայժմ հրատարակել վեց ամիսը մեկ և հետագայում հնարավորություն ստեղծել, որպեսզի դրա պատրաստման աշխատանքներին մասնակցեն մեծ թվով համշենահայեր: Ամսագրի 90 տոկոսը լինելու միմիայն համշենահայերեն նյութերից։

Back to top button