«Լռությունը» փոխեց Կիմ կի Դուկի կյանքն ու ընդհատեց նրա լռությունը կինոյում


Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
Նա դպրոց չի հաճախել, որովհետև նրա մանկության տարիներին Հարավային Կորեյայում երեխաների միայն 50 տոկոսն էր սովորում դպրոցում: Մինչև երեսուն տարեկանը զբաղվել է մեքենաների վերանորոգմամբ: 32 տարեկանում նա դիտեց իր կյանքում առաջին ֆիլմը, որը կոչվում էր «Լռություն» և «Լռությունը» փոխեց նրա կյանքն ու ընդհատեց նրա լռությունը կինոյում: Հարավկորեացի մեր ժամանակների ամենահայտնի կինոռեժիոսոր Կիմ կի դուկը Երևանում է՝ «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառոտնի հրավերով: Փառատոնի օրերին տեղի կունենա ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Երեկ փոռատոնի բացմանը Կիմ Կի դուկին շնորհվել է «Փարաջանովյան թալեր» մրցանակը, իսկ այսօր նա վարպտության դաս է անցկացրել հայ արվեստասերների հետ:
Հարավկորեկան ամենահայտնի ռեժիսորին Երևան հրավիրելու գաղափարը ծնվել էր դեռ 2003 թվականին, երբ Կարլովի Վարիի ՄԿՓ-ում Ֆիպրեսի ժյուրիիի նախագահ Սուսաննա Հարությունյանի՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարի ձեռքով Ֆիպրեսի մրցանակը հանձնվեց «Ափեեզրի պահապանը» ֆիլմին: Ֆիլմի ռեժիսոր Կիմ կի դուկի «Սամարացի աղջիկը» և «Դատարկ տուն» ֆիլմերը 2004-ին արժանացան Բեռլինի ու Վենետիկի միջազգային կինոփառատոնների մրցանակներին: 2011-ին նրա «Արիրան» վավերագրական ֆիլմին շնորհվել է Կաննի ՄԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրրի մրցանակը՝ որպես լավագույն ֆիլմի: 2012-ին Կիմ կի դուկի «Պիետա» ֆիլմը նվաճեց Վենետիկի ՄԿՓ-ի «Ոսկե առյուծը» ՝ դառնալով կորեական առաջին կինոնկարը, որը լավագույնն է ճանաչվել Վենետիկի, Բեռլինի և և Կաննի՝ երեք կարևորագույն ՄԿՓ-ում:
Հենց այս ֆիլմով «Ոսկե ծիրանի» շրջանակներում այսօր կմեկնարկի կորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկի ֆիլմերի հետահայաց ցուցադրույթունը: Ռեժիսորն առաջին անգամ է Հայաստանում: Մինչ գալը փորձել է համացանցում ծանոթանալ մեր պատմությանը, իսկ երեկ և այսօր նույն նպատակով առավոտյան երեք ժամ քայլել է Երևանի փողոցներում:
Կիմ Կի Դուկը դպրոց չի հաճախել: Մինչև երեսուն տարեկանը զբաղվել է մեքենաների վերանորոգմամբ: 32 տարեկանում նա դիտեց իր կյանքում առաջին ֆիլմը, որը կոչվում էր «Լռություն», և «Լռությունը» փոխեց նրա կյանքն ու ընդհատեց նրա լռությունը կինոյում: 1990 թվականից երկու տարի գեղարվեստ է ուսանել Փարիզում և կինոկարիերան սկսել է որպես սցենարիստ: «Կինոյում,-ասում է,-ուսուցիչներ չունեմ, իմ ուսուցիչները ամենասովորական պարզ մարդիկ են ու նրանց կյանքը, ինչն էլ փորձում է ներկայացնել իր արվեստում ՝ կյանքը իր լավ ու վատ կողմերով»:
Արվեստում Կիմ կի դուկը կանոններ և օրենքներ ճանաչում: Ենթարկվում է միայն հորինվածքին և ոճի իր զգացողությանը: Նոր զգացողություններ է ապրում նաև Հայաստանում, զարմացած ու երեխտապարտ է, որ իր ֆիլմերը գիտեն և սիրում են իր համար նոր բացահայտված այս երկրում: Իր նոր ֆիլմը, որի միայն սցենարն է առայժ պատրաստվում, Կիմ կի դուկը խոստացավ ներկայացնել Հայաստանում, իսկ հանդիպումը հայ արվեստասերների հետ նա եզրափակեց իրեն հատուկ ինքնատիպությամբ. հարավկորեկան ամենահայտնի ռեժիսոր Կիմ կի դուկը կորեական ժողովրդական երգ կատարեց: