Հասարակություն

Ինտերնետում կներդրվեն հայատառ հասցեներ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Համացանցի կառավարման ոլորտում սպասվում են արմատական փոփոխություններ։ Վերջերս Լոնդոնում համացանցի կառավարման և զարգացման հարցերն են քննարկվել համացանցային հասցեների բաշխման կառավարմամբ զբաղվաղ ICANN կորպոռացիայի համաժողովում:

Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են փոխանցել համացանցային հասցեների տարածքի կառավարումը անկախ մարմնի: Այս որոշմանը և դրա հետևանքներին այսօր անդրադարձել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը։ Ըստ Սաղյանի՝ մինչև տարեվերջ հնարավոր է ներդրվի արդեն մեսրոպատառ հասցեների տիրույթը: Այն կգործի զուգահեռ am տիրույթի հետ: Այդ նորամուծության կարիքը կա, համոզված է փորձագետը։

 

Back to top button