Քաղաքական
Դեսպան Տիգրան Սարգսյանն այսօր իր հավատարմագրերը կհանձնի ԱՄՆ նախագահին


Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբամային այսօր իր համատարմագրերն է հանձնելու այդ երկրում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Սարգսյանը: Լուրը հաղորդում է usatoday.com-ը՝ հղում անելով Սպիտակ տանը: Լրատվամիջոցի հաղորդմամբ, Միացյալ նահանգների նախագահին այսօր իրենց հավատարմագրերն են հանձնելու նաև Շրի Լանկայի, Գվինեայի և Սոմալիի նորանշանակ դեսպանները: