Ախուրյանի ջրամբարի սակավաջրությունը լրացվում է պահուստի խորքային հորերով


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ
Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի ջրաղբյուրներում ստեղծված ջրի դեֆիցիտը մեղմելու նպատակով կառավարւթյունը պետական բյուջեից 550 մլն դրամ է հատկացրել Արմավիրի մարզի 112 խորքային հորերի վերագործարկման նպատակով էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցելու համար: Այն ըստ խորքային հորերի քանակի բաշխվել է Արմավիր, Արաքս, Մերձափնյա և Շենիկ ջուրօգտագործողների ընկերություններին:
Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի ջրաղբյուրներում այս տարի նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 74 մլն խմ ջրի պակաս կա, որը բացասաբար է անդրադառնում գյուղմթերքների արտադրության վրա: Սակավաջրությունից ելնելով այս տարի միայն Արմավիրի մարզում վերագործարկվելու է 112 խորքային հոր: Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ տնօրեն Ադիբեկ Ղազարյանը տեղեկացրեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով կառավարությունը պահուստահին ֆոնդից տրամադրել է 550 մլն դրամ խորքային հորերի գործարկման ընթացքում էլէկրրաէներգիայի ծախսը ծածկելու համար, որպեսզի այն չանդրադառնա ջրի ինքնարժեքի վրա:
Խորքային հորերը դուրս են մղում 40մ խորությամբ ընդերքի բազալտե շերտի վրայից հոսող ջրերը, որոնց մակարդակը նույնպես իջել է: Ադիբեկ Ղազարյանը նշեց, որ խորքային հորերը չպետք է շփոթել արտեզյան հորերի հետ, որոնք120-150մ խորությամբ ընդերքի բազալտե շերտից ներքև գտնվող բարձր ճնշման ինքնաշատրվանող հորեր են և պոմպերի գործարկման անհրաժեշտություն չունեն: Պետբյուջեից տրամադրված գումարներից Արմավիր ՋՕԸ-նը հատկացվել է 233 մլն դրամ, Արաքս ՋՕԸ-ին 187 մլն դրամ, Մերձափնյա ՋՕԸ-ին 100մլն դրամ և Շենիկ ՋՕԸ-ին 30 մլն դրամ: Արաքս ՋՕԸ-ան գործադիր տնօրեն Աշոտ Գևորգյանի տեղեկացմամբ ընկերությունը սպասարկում է 15 համայնքի 6235 հա մշակովի հողատարածքներ, որոնք ոռոգվում են հիմնականում ինքնահոս եղանակով, իսկ ցանցից կտրված տարածքներում մշտապես գործում է 14 խորքային հոր, դրանց թիվն ավելանալու է 28-ով:
Արմավիր ՋՕԸ գործադիր տնօրեն Հովհաննես Պետրոսյանը տեղեկացրեց, որ մշտական գործող 29 խորքային հորին լրացուցիչ գումարվել է 30 խորքային հոր:
Խորքային հորերի գործարկումը փրկություն է գյուղացիների համար, սակայն նրանց ներկայացմամբ ոռոգելի որոշակի հողատարածքներում ջուր չի հասնում: Հացիկ գյուղից Մեսրոպ Իսպիրյանը 3 հողաբաժին ունի, մեծամասամբ սալորի ու խաղողի այգիներ: Այգուց պատրաստվում ք ստանալ 6 տոննա բերք: Ոռոգման ցանցից ծայրամասային համարվող հողատարածքում ևս մեկ խորքային հորի անհրաժեշտություն կա: Մյասնիկյան գյուղի 16 խորքային հորից 8-ը նախորդ տարիներին հանձնվել է Շենիկ ՋՕԸ-անը, իսկ այս տարի` ևս 4-ը, համայնքի ղեկավար Անդրանիկ Պետրոսյանի հավասմամբ` բոլորն էլ աշխատում են: Շենիկ ՋՕԸ տարածքում 17 խորքային հոր է գործում, վերագործարկվել է: Արաքս, Արմավիր, Շենիկ և Մերձափնյա ՋՕԸ-ների 112 վերագործարկվող խորքային հորերն աշխատելու են շուրջօրյա ռեժիմով, որոնք ընդհանուր հաշվարկով մատակարարելու են 44 մլն խմ ջուր` ծախսելով 16մլն .480 կվտ ժամ էլեկտրաէներգիա, որը կազմելու է 550 մլն դրամ: Ոռոգման պիկ շրջանը դեռ առջևում է, խորքային հորերը կկարողանան արդյոք դիմակայել շուրջօրյա աշխատանքին և կբավարարեն անհրաժեշտ ոռոգումը գյուղնթերքների մշակության համար, պարզ կլինի հետո: