ՀասարակությունՏեսանյութ

Քարվաճառն ու իր հերոս մայրերը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Քարվաճառ- Երեւան

3, 4, 5,  6, 8… 13. այս թվերը պատահական թվեր չեն։ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի Չարեքտար գյուղում յուրաքանչյուր ընտանիքում ամենաքիչը երեք երեխա է ապրում: Բազմազավակ մայրերի այստեղ շատ կհանդիպես։ Քարվաճառցիներն արդեն սովորել են լրագրողների զարմացած հայացքներին, երբ տեղեկանում են, որ Քարվաճառում ծնելությունը բարձր ցուցանիշ է կազմում: Զրուցակիցս երկու ամիս առաջ լույս աշխարհ է  բերել իր 8 –րդ երեխային. ունի 4 տղա 4 աղջիկ: «Ամուսինս աշխատում է Դրմբոնում, յոլա ենք գնում, չենք դժգոհում»,- ասում է։

Այս գյուղում հիմնականում բնակվում  են Գետաշենի ու Շահումյանի  շրջանի բնակիչները: Տիկին Լիդան հուզմունքն  ու արցունքները մի կերպ զսպելով  պատմում է այն չարաբաստիկ օրվա  մասին, երբ  պետք է հանձնվեր  Շահումյանի շրջանը։ Ապրել է Էրքեջ գյուղում, իսկ այժմ ընտանիքի հետ բնակություն է հաստատել Քաշաթաղի շրջանի Չարեքտար գյուղում: Այստեղ հաստատվելուց 14 տարի անց  լույս աշխարհ է գալիս իր 6- րդ զավակը։

Սիլվա Հովսեփյան էլ Գետաշենից է: Գրավումից հետո նրանք մի կերպ ոտքով հասնում են Հայաստան: Հայաստանում իրենց լավ ու  ապահով են զգում, սակայն տիկին Սիլվայի ամուսինը նախընտրում է  վերադառնալ հայրենիք ու ապրել արդեն ազատագրված Քարվաճառում:

Back to top button