Հասարակություն

Վարչապետը խոստացել է աջակցել մահացած զինծառայողների ծնողներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների ծնողներ Գոհար Սարգսյանի, Անահիտ Մկրտչյանի, Նանա Մուրադյանի, Իրինա Ղազարյանի, Հերիքնազ Գասպարյանի և Հովսեփ Մուրադյանի հետ։

Կառավարության ղեկավարը զրուցել է ծնողների հետ, անհատապես լսել յուրաքանչյուր ծնողի նկատառումները և առարկությունները՝ իրենց որդիների մահվան հանգամանքների առնչությամբ:

Հանրապետության վարչապետը խոստացել է մահացած զինվորների ծնողներին՝ իր լիազորությունների շրջանակում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն բարձրացված հարցերի պարզաբանմանը:

Back to top button