Հասարակություն

Ստավրոպոլում կբացվի Հայոց ցեղասպանության հուշարձան

Ստավրոպոլում` Կոմսոմոլյան բլրին, կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան։ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հայտնում է որ նման որոշում է ընդունվել Քաղաքային դումայի փողոցների եւ հրապարակների անվանակոչման հանձնաժողովի նիստում։

«Հուշարձանի համար նախատեսված է տեղ հատկացնել Կոմսոմոլյան բլրին, Շահումյանի փողոցի վերին մասում։ Սա համապատասխանում է պատմական ավանդույթներին։ Այստեղ նախկինում հայկական թաղամասն էր։ Ավելին՝ հանգիստ եւ ոչ ունայն տեղ է, որը հնարավորություն կտա հասկանալ հուշարձանի իմաստն ու ընկղմվել դրա գաղափարի մեջ»,- ասել է քաղաքապետ Գեորգի Կոլյագինը։

Back to top button