Հասարակություն

Դիվերսիոն խմբի անդամներից մեկը դիմադրության ժամանակ ոչնչացվել է. զոհվել է հայ սպա

Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել, իսկ մյուսները դիմել էին փախուստի, ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՂՀ ՊՆ- ն։

Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել:

Ցավոք՝ դիվերսանտի արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա: Այսօր Եղեգնաձորում ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է նաեւ մի կին:

Back to top button