Հասարակություն

ՀՀ ոստիկանության ՁՊՎ դիտորդների լիազորությունները սահմանափակվում են

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Առաջարկներ, որոնց մեծ մասը ՀՀ ոստիկանությունը մերժել է: Առաջարկները ներկայացրել է ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) հասարակական դիտորդների խումբը: Թեման այսօր քննարկվել է Մեդիա կենտրոնում: «ՀՀ ոստիկանությունը բարձր է գնահատում դիտորդների հետ համատեղ աշխատանքը, որի արդյունքում համատեղ ջանքերով իրականացվել են մի շարք բարեփոխումներ,- ընդգծել է ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետի տեղակալ Արայիկ Առաքելյանը:

Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածը հատկացվում է հասարակական վերահսկողությանը, որտեղ նշված է .«Ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի  գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունն իրականացվում  է լիազորված համապատասխան մարմնի ղեկավարի կազմավորած հասարակական դիտորդների խմբի միջոցով»:

ՀՀ ոստիկանապետը` ղեկավարվելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածով, 2005 թվականի հունվարի 14-ին  հաստատում է ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական  դիտորդական  խմբի ներքին կանոնակարգը: Մեկ տարի ուշացումով, ըստ ներքին կանոնակարգի, ՀՀ ոստիկանապետի կողմից  2006 թվականի մարտի 10-ին ձևավորվում է դիտորդական խումբն իր տասնմեկ անդամներով:

Դիտորդական խումբը ունի ինը անդամ: Անցած տարիների աշխատանքային փորձն աչքի առջև ունենալով, դիտորդական խումբն այն եզրահանգմանն է եկել, որ ներկայիս գործող կարգը լիազորությունների սահմանափակում ունի: Փոփոխությունների 13 կետ են մշակել ու ներկայացրել ոստիկանությանը: Դրանցից միայն երեքն են ընդունվել: Մերժված առաջարկներից առավել ուշագրավները ներկայացնում է Դիտորդական խմբի անդամ Նելլի Հարությունյանը.«Աանհրաժեշտության դեպքում դիտորդական խումբն իր գործունեության մեջ կարող է ներգրավել համապատասխան մասնագիտական ուղղվածություն ունեցող փորձագետներ: Վերջիններս ներգրավվում էին, որպեսզի իրենց պրոֆեսիոնալ մասնակցությունն ունենային»:
ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետի տեղակալ Արայիկ Առաքելյանը պարզաբանում է, թե ինու են մերժվել ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) հասարակական դիտորդների խմբի առաջարկները:
«Դիտորդական խմբոտւմ փաստաբանի ընդգրկումը նպատակահարմար չէ, քանի որ «Փաստաբանների մասին օերնքում» կետ չկա գրված, որ նա կարող է նաև հասարակական դիտորդի անդամ լինի: Բացի այդ, փաստաբանը դիտորդական խմբի մեջ ներգրավելով կառաջանա փաստաբանի կողմից դիտորդների խմբում իր գործունեությունը ի շահ իր փաստաբանական գործունեության օգտագործելու չհիմնավորված և չարդարացված ռիսկ»:
ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետի տեղակալի փոխնանցմամբ դիտորդների առաջարկած կանոնակարգը հաստատվել և ուղարկվել արդարադատության նախարարություն՝ փորձաքննության, որտեղ նույնպես մերժման հետ համակարծիք են եղել: ՀՀ Ձերբակալվածների պահման վայրերում դիտորական առաքելություն ներկայացնող դիտորդական խմբի անդամ Արթուր Հարությունյանը նախ ընդգծում է, որ ոստիկանապետի հրամանով է ստեղծվում վերահսկողություն իրականացնող հասարակական մարմինը, բացի այդ, նաև հայտնում իր մտահոգությունը.«Խնդիրը նրանում է, որ նույն ոստիկանապետը չի բացառվում,որ վաղը նա կարող է այնպիսի կարգ կամ փոփոխություն մտցնել, որով ստացվի, որ մենք իրականում ոչ մի լիազորություն էլ չունենք»:

Ոստիկանության պաշտոնյան վստահեցնում է, որ Ձերբակալված անձնաց պահման վայրերում խոշտանգումների և բռնությունների դեպքեր չեն արձանագրվել:
Հավելեմ նաև, որ ՀՀ ոստիկանության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում (այսուհետ՝ ՁՊՎ) հասարակական դիտորդների խմբի վերջին ըթնացիկ հաշվետվությունը տեղադրվել է երկու օր առաջ՝ հուլիսի ինին: Խումբը այս տարվա մայիսին այցելել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի Սիսիանի բաժնի ՁՊՎ ու արձանագրել, որ դիտորդական խմբի կոմղից տրամադրված «Ի գիտություն ձերբակալվածներին ու հարազատներին» պաստառը, որտեղ ներկայացված էր նրանց իրավունքներն ու թեժ գծի մասին ինֆորմացիան, հերթապահ մասից հանվել է:

Դիտորդական խումբը գտնում է, որ դա միտումնավոր է արվել, որպեսզի քաղաքացին չկարողանա իր իրավունքներին լիարժեք տիրապետել ու դիմել խմբին: Դիտորդական խումը նաև արձանագրել է, որ նախկինում խցերի պատուհանները ընդհանրապես չէին բացվում, այժմ մեծ դժվարությամբ բացվում են, սակայն, օդափոխություն կազմակերպելն անհնար է: Բացի այդ, ձերբակալված անձանց պահելու վայրերում ( ՁՊՎ) փոշոտ են եղել ինչպես տեսանկցության սենյակը, ճաշասենյակը և խցերը փոշոտ էին, իսկ երկրորդ խմբի սրբիչը փոշոտ է եղել: Ոստիկանությունը պատասխանել է Դիտորդական խմբին՝ նշելով, որ դիտորդական խմբի այցելության պահին Սիսիանի բաժնի հերթապահ մասում ընթացել են վերանորգման աշխատանքներ, պաստառը այդ պատճառով է հանվել, իսկ խցերի պատուհանները որոնց կառուցման օրվանից առանց ծխնիների են եղել, արդեն ձևափոխվել են այնպես, որ ամեն օր այնտեղ օդափոխվելու հնարավորություն լինի:

Back to top button