Քաղաքական

Կարգավորումը հնարավոր է, գրել է Ուորլիքը

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան միասնական տեսակետ ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ համատեղ աշխատելու հարցում։ Կարգավորումը հնարավոր է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուորլիքը գրել էր, որ մեկնում է Վաշինգտոնից՝ հանդիպելու ԵԱՀԿ համանախագահներին։ «Այսօր մեկնում եմ Վաշինգթոնից՝ հանդիպելու ԵԱՀԿ-ի համանախագահներին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը: Ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»,- գրել էր ամերիկացի համանախագահը:

Back to top button