ԿարևորՀասարակություն

«Նաիրիտի» աշխատակիցները պահանջում են պատժել մեղավորներին (ֆոտոշարք)

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն արդեն 18 ամիս չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձը: Այսօր առավոտյան հարյուրավոր աշխատակիցներ եկել էին կառավարություն և իրենց բողոքի ձայն էին բարաձարացնում: «Ռադիոլուրի» հետ զրույցում գործարանի աշխատակից Մարինա Ղազարյանը նշում   ,որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ աշխատավարձ չկա ու չեն կարող վճարել։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մինչ կառավարության նիստը հանդիպեց նաիրիտցիների հետ և հայտարարեց, որ կառավարության նիստից հետո պատրաստ է հանդիպել գործարանի աշխատակիցների հետ: Մինչ հանդիպումը «Ռադիոլուրը» զրուցեց գործարանի աշխատակիցների հետ։ «Որևէ հույս չունենք, թե մեր խնդիրը լուծում կստանա: Աշխատավարձ չստանալու հետևանքով յուրաքանչյուրի ընտանիքում սոցիալական բարդ իրավիճակ է ստեեղծվել։ Մարդիկ չեն կարողանում անգամ վճարել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի վարաձավճարները ու շատերն արդեն անթիվ պարտքեր ու վարկեն են կուտակել»,- փոխանցեցին աշխատակիցները։

Նրանք պահանջում էին գտնել եւ պատժել մեղավորներին, որ «Նաիրիտը» հասցրել են նման վիճակի։ Աշխատակիցների հետ համակարծիք էր նաև վարաչապետ Հովիկ Աբրահամյանը։ «Մենք կոլապսի մեջ ենք, երկու ամիս ման ենք գալիս ու չենք գտնում»,- ասում է վարչապետը։

Արդեն Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո նաիրիտցիների գործարանի արհկոմի նախագահ Հրաչ Թադեւսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վարչապետի հետ խոսել են գործարանի հետագա ճակատագրի, աշխատակիցենրի աշխատավարձերի պարտքերի, «Նաիրիտի» ներկայիս վիճակի համար պատասխանատուներին պատժելու մասին: Հարցին՝ թե ո՞ւմ են նաիրիտցիները համարում ներկա վիճակի մեղավորը, արհկոմի նախագահ Հրաչ Թադեւոսյանը միանշանակ պատասխանեց` նախկին կառավարության ղեկավարին։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կառավարությունը նաիրիտցիների 16 ամսվա կուտակված աշխատավարձից կվճարի մեկ ամսվանը, մինչեւ օգոստոսի վերջ էլ կառավարությունը վերջնականապես կվճռի «Նաիրիտի» հետագա ճակատագիրը։

Back to top button