Հասարակություն
Հայտնաբերվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը, կան ձերբակալվածներ


ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի:
Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: