Հասարակություն
Ջուրը թանկացնելու հայտը չի բավարարվել


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում չի բավարարել «Երևան Ջուր»ընկերության՝ խմելու ջրի սակագինը թանկացնելու հայտը: Հանձնաժողովը որոշել է, որ Երևանում խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագինը պետք է մնա անփոփոխ՝ 1 խմ համար 170.256 դրամ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատճառաբանել է, որ «Երևան Ջուր» ընկերության հաշվարկները հիմնավոր չեն:
Ընկերությունը հանձնաժողովից պահանջում էր խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագինը բարձրացնել 7.5 դրամով՝ պատճառաբանելով մի շարք գործոններ՝ դոլար-դրամ փոխարժեքը, գնաճը և այլն: