Ոչ թե մասնակցելու, այլ՝ հաղթելու մտադրությամբ. Սոնա Ռուբենյանը մեկնում է Յուրմալա


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
«Նոր ալիք 2014» երիտասարդ կատարողների միջազգային ամենամյա մրցույթում, որը կանցկացվի հուլիսի 22-27-ը Յուրմալայում, մեր երկիրը կներկայացնի «Հայ սուպերսթար-5» և «Պրեմիերա-1» հեռուստանախագծերի հաղթող Սոնա Ռուբենյանը: Մրցույթի կանոնադրության համաձայն` մասնակիցները պետք է ներկայանան 3 երգով`միջազգային հիթ, երկրի հիթ և սեփական երգ: Սոնա Ռուբենյանն այսօր հանդիպելով լրագրողների հետ խոսել է իր կատարումների և մրցույթի նախապատրաստական աշխատանքների մասին: Հաշվի առնելով մասնակից երկրների կատարումները` Սոնան նկատել է, որ մրցակցությունը բավականին թե ժ է լինելու բայց և հավաստիացրել է, որ Յուրմալա մեկնելու է ոչ թե մասնակցելու, այլ հաղթելու նպատակով:
«Նոր ալիք 2014» -ի օրագրերին, հայաստանյան ներկայացուցչի նախապատրաստական աշխատանքներին ու մրցութային փորձերին կկարողնա հետևել նաև հայ հանդիսատեսը: Փորձերն այսօր էլ չեն դադարում և ինչպես նկատեց Սոնա Ռուբենյանի երաժշտական պրոդյուսեր Անդրեն, փորձերի ընթացքում Սոնայի ելույթներն էլ ավելի են կատարելագործվում: Ի դեպ `մրցույթի կանոնադրության համաձայն` մասնակիցները պետք է ներկայանան 3 երգով`միջազգային հիթ, երկրի հիթ և սեփական երգ:
«Սոնան կկատարի Մայլի Սայրուսի «Wrecking Ball»-ը: Մրցույթի կանոնադրությունը նախորդ տարվանից փոխվել է, և այս տարի մասնակիցը ներկայանում է նախորդ տարիների մասնակցի հետ: Այս տարի Սոնան Մհերի հետ կներկայացնի Արմեն
Սմբատյանի «Հայաստան» երգը, որը կնվիրվի Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հեղինակային երգի օրվա համար պատրաստել ենք
Ազատ Հակոբյանի «Կարոտ» ստեղծագործությունը»,-նշեց Անդրեն:
Ինչպես խոստովանեց Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը, ինքը շատ մարտական է տրամադրված և Յուրմալա մեկնելու է ոչ թե մասնակցելու, այլ հաղթելու նպատակով:
Մրցույթին այս տարի մասնակցելու է 16 երկիր: Սոնան իհարկե արդեն ծանոթ է այդ երկրների ներկայացուցիչների ելույթներին: Թե ում է համարում իր գլխավոր մրցակիցը, երգչուհին դժվարացավ պատասխանել, միայն նկատեց, որ մրցակցությունը բավականին թեժ է լինելու: