Հասարակություն

Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը` Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հուլիսի 10-ից ամեն օր, բացի չորեքշաբթի օրվանից: Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10: Իսկ Ալմաստ կառամատույցից դեպի Սևանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30: Ծովագյուղ գնացքը ժամանում է 10:50-ին, Շորժա՝ 11:28-ին:
Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը մեկնում է՝ ժամը 17:00-ին Շորժա կայարանից և 17:37 –ին՝ Ծովագյուղից:

Երևան էլեկտրագնացքը վերադառնում է ժամը 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին: Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը հասնում է մինչև Ծովագյուղ կայարան, շաբաթ և կիրակի՝ մինչև Շորժա:  ՀԿԵ-ին մինչև Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհը թեթևացնելու նպատակով:

Back to top button