Քաղաքական

Հայաստանի վիճակը ծանր է առավել, քան երբեւէ. ԱԻՄ առաջնորդ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր հանդիպել է լրագրողներին պարզապես զգուշացնելու, որ կրկին փորձելու է մտնել պայքարի մեջ ու Հայաստանի համար ինչ որ բան անել` ծանր վիճակից երկիրը դուրս բերելու համար: Ռադիոլուրի հարցին` ինչ եղանակով եւ երբ է ծավալվելու պայքարը, տվեց ընդհանրական պատասխան:

Հետեւելով վերջին շրջանի արտաքին եւ ներքաղաքական զարգացումներին ԱԻՄ առանորդ Պարույր Հայրիկյանը համոզվել է` Հայաստանի վիճակը ծանր է առավել, քան երբեւէ: Առաջին եւ հիմնական վտանգը բխում է հենց Եվրասիական Տնտեսական Միությունից եւ քանի դեռ Հայաստանի անդամակցության հարցը «կատարյալ ձախողման» մեջ է, Պարույր Հայրիկյանը խորհուրդ է տալիս շեշտակի փոխել քաղաքականությունը` անցում կատարելով դեպի Եվրամիություն:

«Ասում են, որ մենք ուզում են, որ Հայաստանը ԵՏՄ անդամ դառնա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, շատ բարի: Բայց Ռուսաստանը ինչ սահմաններով է ներկայանում: Չէ որ Ռուսաստանն է գրավել է Ղրիմը: Այսինքն, մի կատարյալ խեղկատակություն է, Հայաստանի իշխանությունները կատարյալ ձախողում են ապրել: Իրականություն է դառնում Հայաստանը մեզ պետք է առանց հայերի քաղաքականությունը` Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ: Բոլորս գիտենք, որ այսօր ամենաանբարենպաստ նաեւ Արցախի հարցում մեզ համար ցանկալի արդյունքին հասնելու համար»:

Այս ամեն ինչը չափազանց վտանգավոր համարելով Պարույր Հայրիկյանն այսօր հայտարարում է, որ կրկին փորձելու է անձամբ ինչ որ բան անել Հայրենիքի փրկության համար: Ներքաղաքական դաշտում որեւէ իրական քաղաքական ուժ չի տեսնում, բոլորին անվանում է` «տարբեր անուններով կրեմլյան կուսակցություններ», թեկուզ զուտ այն բանի համար, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող երկիրը զենք է վաճառում ռազմատենչ հարեւանին, իսկ Հայաստանից որեւէ դժգոհություն այդ առիթով չի լսվում: Եվ ընդհանրապես, Պարույր Հայրիկյանը չի հասկանում խոհրդարանական քառյակին:

«Զենք ենք վաճառում հարեւանին, խորհրդարանի բոլոր կուսակցույունները ասեւմ են` բիզնես է: Այսինքն` ֆրանսիացին, անգլիացին բիզնեսից ոչինչ չի հասկանում բիզնեսից, որ էմբարգո են դրել` Ադրբեջանին զենք չվաճառել: Նրանք բիզնեսմեն չեն, բայց ռուսը բիզնեսմեն է: Այ տեսեք, ասում են սեպտեմբերին պետք է դուրս գանք հանրահավաքի քառյակը: Եթե լավ բան կա մի էլ դուրս արի: Եթե վատ է դու ինչու ես հետաձգում 2-3 ամիս: Լավ, եթե վատն է, ինչն է վատը` ամեն ինչի մասին խոսում են Մաքսայինից բացի: Վաղը կարող է նախագահի սանրվածքից էլ խոսեն, բայց Մաքսայինի մասին` ոչինչ, արգելված է»:

Ըստ ԱԻՄ առաջնորդի` Եվրասիական Տնտեսական Միությունը մի տեսակ լծակ է դարձել թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա ազդելու համար` Ղարաբաղյան հարցի միջոցով: Այս պահին Ռուսաստանը փորձում է այս «խաղաքարտով» վերահսկողության տակ պահել Ադրբեջանին:  Պարույր Հայրիկյանի նոր պայքարի համար ընտրված ռազմավարության եւ ժամկետների մասին «Ռադիոլուր»-ի հարցին ԱԻՄ առաջնորդը պատասխանեց ընդհանուր` չբացելով փակագծերը:

«Եթե մարդիկ կուզենքն փրկվել եւ կհամախմբվեն ինքնորոշման սկզբունքով առաջնորդվող կազմակերպության շուրջը ոչ այն տեմպերով ինչ հիմա կա, մի քիչ պետք է ավելացնել, որովհետեւ այն ընթացքը, որ հիմա կա, հազիվ երկու տարվա մեջ արդյունք տա: Իսկ մենք պետք է ամեն ինչ արագացնենք: Համենայնդեպս, զուտ քարոզչական գործողություններ այս փուլում: Իսկ ընթացքում` քաղաքական բոլոր մեթոդները: Ընդուպ մինչեւ հակառակորդին համոզելը, նրան հավաքագրելը: Այսինքն` բոլոր ուղղություններով աշխատել ենք ու պետք է աշխատենք: Այլ ճանապարհ չկա»:

Back to top button