ԿարևորՔաղաքական

Հակառակորդի եռանդը մարում է մեր արժանի հարվածներից. Սեյրան Օհանյան

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Արարատ-Երեւան

Պաշտպանության նախարարությունն այսօր կազմակերպել է լրագրողների այցելություն Նուբարաշենի հրաձգարան և հարավ-արևմտյան սահմանագոտում տեղակայված հենակետեր: ՊՆ Սեյրան Օհանյանի ներկայությամբ տեղի է ունեցել Նուբարաշենի զորավարժարանի բացումը:

Պաշտպանության նախարար Սեյրան Oհանյանը հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերում է: Նախարարին զեկուցում են դիրեքրի պատարասվածության մասին, ռազմական նորություներ հաղորոդում: Սեյրան Oհանյանը ուսումասիրում է թշնամու դիրքերը ու հենց այստեղ առաջին գծում ասուլիս հրավիրում: Լրագրողները զրահապատ բաճկոններով ու սաղավարտներով առաջին դիրքերում հարցեր են ուղղում Սեյրան Օհանյանին: Հիմնական հարցը վերաբրեվում է սահմային խատումներին ու հաճախակի հնչող կրակոցներին:

Այս տարի ակառակորդի կողմից սահմանային խախտումների ավելացման առումով առանձնահատուկ էր: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է թե’ դիվերսիոն խմբերի, թե’ դիպուկահարների կրակոցների միջոցով: Պաշտպանության նախարարն ասում է, հակառակորդի ակտիվությանն արձագանքելով` հայ հրամանատարներն անընդհատ վերլուծում են իրավիճակն ու զգոնության արդյունքում, հրաշալի տիրապետում հակառակորդի վերնախավի համառ գործողությունների ընթացքին: Նախարան հավաստիացնում է, ոչ մի ոտնձգություն չի կարող ծնկի բերել հայ զինվորին, քանի հակառակորդի յուրաքանչյուր գործողություն տապալված է, եւ ոչ մի զինվոր քայլ նահանջ չի կատարել: Ընդհակառակը, բարելավվում է մարտական հերթապահությունը երկարատեւ պաշտպանության համար. «Լարվածությունը սահմանային գծում հարեւան երկրի ղեկավարության ոչ կառուցողական աշխատանքի շնորհիվ է: Փորձում են խաթարել բանակցային գործընթացը եւ դա հաճախ իրականացնում են քաղաքական տարբեր միրջոցառումների հետ կապված: Սակայն, նրանց եռանդը մարում է մեր արժանի հարվածներից ու պատժելուց հետո»:

Նախարաը փաստում է. հաճախ սահմանային լարվածության վրա ազդում են նաեւ միջազգային կառույցների, կազմակերպությունների ներկայացուցիչների հայտարարությունները: Ըստ նրա ՝«Հայտարարություններըում միակողսմանի մոտեցում չպետք է լինի: Միջազգային կառույցները պետք է իրավիճակին երկկողմանի գնահատական տան, եւ այդ գնահատականը պետք է լինի սթափ վերլուծության արդյունքում»:
Նախարաը ևս մեկ անագամ կրկնեց, որ եթե հակառակորդը այսպես շարունակի խախտել հրադադարը, ապա հայկական կողմը կդիմի ավելի հուժկու գորոծողուոյուների: Սեյրան Օհանյանի խոսքով՝ առ այսօր հակառակորդ կողմը պատասախանել է միայն նպատակային կրակողների, սակայն այսուհետ եթե այսպես շարունակվի ավելի հուժկու գործողուոյուների են դիմելու, սակայն ի տարբերություն ադրբեջանացիների, չեն կրակելու խաղաղ բնակիչների վրա:
Անդրադառնալով Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կողմից հրադադարի խախտումների դեպքերին, նախարարը դա որակեց լարվածությունը սրելու փորձ` հավելելով, որ հայկական զինված ուժերը կարողացել են իրենց առջեւ դրված խնդիրը լուծել եւ իրավիճակը հանդարտեցնել:

Back to top button