Հասարակություն

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները շարունակելու են իրենց պայքարը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հուլիսի 17-ին ժամը 12.30-ին «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները հերթական իրազեկման ավտոերթն են անցակցնելու: Այն ընթանալու է «Չենք վճարում տուգանքները» կարգախոսով: Կառավարությանը դիմել ու պահանջների պատասխանը ստացել են: Դրանք որոշակիորեն կատարվել են, մասնավորապես տուգանքներն են նվազեցվել: Պայքարը, սակայն, շարունակելու են:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները շարունակելու են իրենց պայքարը: Նրանք իրենց խոսքով ապօրինի տուգանքների , արագաչափերի ու Երևանում կարմիր գծերի դեմ են պայքարում: Նամակ-առաջարկով դիմել էին կառավարությանը՝ պահանջելով դադարեցնել տեսանկարահանող սարքերով իրավախախտումների գրանցումը, ինչպես նաև արդեն տուգանված վարրոդների նկատմամբ համաներում էին պահանոջում: Կառավարության պատասխանը երկար սպասեցնել չի տվել: Իսկ թե ինչ են պատասխանել գործադիր մարմնից, ներկայացնում է «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը. «Կառավարությունն աշխատանքային խումբ է ստեղծել, որտեղ ներգրավված են եղել հասարակական ատրբեր կառույցների ներկայացուցիչներ, որոնց, սակայն, մենք չենք ճանաչում, որոշակի զիջումներ կատարվել են: Տուգանքները որոշ չափով նվազեցվել են, այս պահին կառավարությունը նպատակահարմար չի գտնում դադարեցնել արագաչափերի գործունեությունն ու համաներում կիրառել խախտում կատարած վարորդների նկատմամբ»:

Կառավարության պատասխանից նախաձեռնության ադամները հետևյալ եզրահանգմանն են եկել , որ գործադիր մարմնում ընդունում են՝ օրենքում սխաներ կան, ուստիև որոշակի զիջումների գնաց: Այդուհանդերձ, համաներման պահանջը ուժի մեջ է, սխալ օրենքի պատճառով մարդիկ միլիոնավոր պարտքեր են գումարել: Նախաձեռնության անդամները պատրաստվում են ՍԴ դիմել.«Ուզում ենք տեսնել, արդյո՞ք իրավաչափ է կարմիր գծերը , որ մեր քաղաքում հանրային տարածքի երևթեկելի մասերում կան»:

Հերթական իրազեկման երթ ակցիան կանցկացվի հուլիսի 17-ին ժամը 12.30-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան ուսումնարանի հարակից տարածքից: Երն անցկացվելու է Չենք վճարում տուգանքները կարգախոսով:

Ամփոփելով նախորդ երթի արդյունքները՝ նախաձեռնության անդամները նշեցին,ո ր ՃՈ և ոչ մի աշխատակից իրենց համար խոչընդոտներ չի ստեղծել:Նախորդ երթն անցել է այնպես, ինչպես ծրագրել էին: «Մենք տուգանքներին դեմ չենք, պարզապես այն մարդկանց գրպանին ու սոցիալական վիճակին համահունչ չէ»,- հայտարարեցին «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները:

Back to top button