Հասարակություն

Արձանագրվել է էնտերովիրուսային վարակի 90 դեպք

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Հայաստանում էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների աճ է արձանագրվել, սակայն համաճարակային վիճակ չկա, տեղեկացրել է ՀՀ ԱՆ իմունականխագելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով` այս տարի արձանագրվել է էնտերովիրուսային վարակի 90 դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ 20-25-ով ավելի է: Դեպքերը գրանցվել են մինչև 18 տարեկանների շրջանում, գերազանցապես` 3-8 տարիքային խմբում: Հիվանդներն արագ ապաքինվում են` առավելագույնը հոսպիտալացվում են 10 օր: Հիվանդացման դեպքերը եզակի են, խմբակային դեպքեր չեն գրանցվել, ասել է մասնագետը:

Back to top button