Հասարակություն

Սահմանամերձ գյուղում եւս գլխավոր խնդիրը գործազրկությունն է

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Տավուշի մարզ- Երեւան

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները որքան էլ ասեն, որ սովորել են թշնամու կրակոցների տակ ապրելուն, սակայն զգոնությունը երբեք չեն կորցնում: Այստեղ կան հստակ կանոններ, որոնք, ըստ գյուղացիների, պետք է պահել՝ դաշտում աշխատելիս ուշադիր լինել, գիշերվա ժամերին լույսը չմիացնել կամ պատուհանները փակել մուգ կտորով Սահմանամերձ գյուղերում չդադարող կրակահերթերի ֆոնին ժողովրդին պարբերաբար խրախուսելը միակ բանն է, որ արվում է այս բնակիչների համար։ Այնինչ բնակչությունն ակնկալում է շատ ավելի գործնական քայլեր, որոնք կնպաստեն իրենց խաղաղ ապրելակերպին։

Մերի Ավալյանը հայոց լեզու և գրականություն է դասավանդում Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի միջնակարգ դպրոցում։ Ամեն օր դասապրոցեսը սկելուց առաջ աշակերտները ուսուցչուհուց մեկ հարցի պատասախան են ուզում ստանալ. «Երբ են դադարելու կրակոցները»։

Սահմանապահ Մովսես գյուղում, ինչպես նշում են բնակիչները, իրենց համար արդեն սովորկան են դարձել հաճախակի հնչող կրակոցները։ «Արդեն սովորել ենք, շատ հաճախ շորերով ենք պառկում քնելու, բայց դե մեր գյուղը մենք չենք թողնի ու գնանք»,- ասում են։

Կրակոցներից զատ գյուղացինեը մեզ հետ զրուցում խոսում են իրենց սոցիալական խնդիրնեի մասին ու առաջինը մատնանշում գործազրկությունը։ Հիշեցնենք՝ Տավուշ կատարած այցի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ աշխատատեղեր բացելու ուղությամբ կառավարությունը ծրագիր է մշակելու ու կյանքի է կոչելու։ «Մի բարերար կամ կառավաությունը գոեն կարողանա լիմոնադի կամ կարի արտադրամս դնեն, որ էս երիտասարդները գյուղում պարապ ման չգան կամ չգնան։

Արդեն երկրորդ տարին է, ինչ կառավարութունն աջակցում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ գնդակոծման տակ գտնվող հողատարածքների ոռոգման ջրի 50 տոկոս զեղչ կիրառելով և գյուղացիների փոխարեն վճարելով հողի հարկը: Սակայն բնակիչնեը բարձրաձայնեցին այլ խնդիրների մասին։ Սահմանամերձ գյուղերում մեկ -երկու աշխատատեղ ունեցող փոքրիկ ձեռնարկությունը վճարում է նույն հարկը, ինչ որ մյուսները: Մինչդեռ՝ մասնագետները տարիներ շարունակ կառավարությանն առաջարկում են վերջիններիս ընդհանրապես ազատել հարկերից: Միակ բացառությունը կառավարության վերջին նիստին էր, երբ հայտարարվեց, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին նոր սերնդի ՀԴՄ-ները անվճար կտրամադրվեն:

«Ռադիոլուրի» հետ զրուցում Տավուշի մարզ կատարած այցելություն ժամանակ ֆինանսների նախարա Գագիկ Խաչատրայանը հավաստիացրեց, որ այս ուղղությումբ որոշակի քայլեր իրականացնվելու են, իսկ թե կոնկրետ ինչ՝ նախարաը դժվարացավ պատասխանել։

Back to top button