Հասարակություն

Հայաստանի գործատուների հանրապետական միությունն ամփոփել է անցած երեք տարիները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Վարչապետին կից 30 տարբեր խորհուրդներ, որոնցիցի և ոչ մեկում ընգրկված չի եղել Հայաստանի գործատուների հանրապետական միությունը: Միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր այսպես ասենք գաղտնազերծել է պատճառը՝ նախկին կառավարության գործունեությունը մշտապես իր քննադատությունների առանցքում է եղել: Այդուհանդերձ, 2009թ ՀՀ կառավարության, գործատուների հանրապետական միությունը և արհմիությունների կոնֆեդերացիան սոցիալական գործընկերության եռակողմ համաձայնագիր են ստորագրել: Անցած երեք տարիների իրականացրած աշխատանքներն այսօր ի մի են բերվել Հայաստանի գործատուների հանրապետական միության երրորդ համագումարում:

Աշխատանքային գործունեության յոթ տարի ու 150 անդամից այսօր արդեն 12850 անդամ: Հայաստանի գործատուների հանրապետական միությունն անցած երեք տարիներն է ամփոփում: Հայաստանի տնտեսության կայուն զարգացում, մեր երկրում միջին խավի իրական ձևավորում, փոքր ու միջին բիզնեսի զարգացում,գործարար համայնքի շահերի պաշտպանություն, արտահանման խթանում, ՀԳՀՄ առաջնահերթ խնդիրների ոչ ամբողջական ցանկն է: Առաջիկա անելիքները նույնպես հավակնոտ են ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյան

2009թ ՀՀ կառավարությունը , ՀԳՀՄ և Արհիմությունները սոցիալական գործընկերության եռակողմ համաձայանգիր են ստորագրել, 2012-ին այն վավերացվել է: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է գործատուների միության դերն ու նշանակությունը: Դրա վառ ապացույցը թերևս ոլորտի պատասխանատուի՝ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայությունն էր միության 3-րդ հերթական համագումարին:
«2009թ ՀՀ կառավարության, գործատուների հանրապետական միությունը և արհմիությունների կոնֆեդերացիան սոցիալական գործընկերության եռակողմ համաձայնագիր են ստորագրել»:

Թեև նախարարի մատնանշած համաձայանագիրը կնքվել էր այն ժամանակ, երբ կառավարության ղեկավարը Տիգրան Սարգսյանն էր, այդուհանդերձ, ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝ Կառավարության հասցեին հնչած քննադատություննեի պատճառով նախկին վարչապետն իրեն թարս էր նայում. «Ես չեմ թաքցրել ասել եմ, նախկին վարչապետը տարբեր 30 խորհուրդներ էր ղեկավարում, որոնց մեջ փորձում էր բացառել մեր ներկայությունը՝ ելնելով նրանից , որ թարս աչքով էր նայում»:

ՀԳՀՄ հանրապետության ինը մարզերում գրասենյակներ ունի, առաջիկայում երեք մարզում՝ նույնպես կբացվեն մասնաճյուղեր: ՄՄ կամ Եվրասիական միության հետ հնարավորությունները խթանելու նպատակով պայմանագիր են կնքել Բելառուսի գործատուների, Սանկ Պետերբուրգի գործատուների միությունների հետ: Առաջիկայում պայմանագիր կկնքվի նաև ՌԴ արդյունաբերողների միության հետ:

 

Back to top button