Հասարակություն
Բացվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանը


Շենգավիթի շրջանի Չարբախ թաղամասի նորակառույց հանգստի գոտում այսօր բացվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանը։ Քանդակագործ Հայկ Թոքմաջյանի հեղինակած հուշարձանը բացել են քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Մովսես Գորգիսյանի այրին՝ Ռուզաննա Գորգիսյանը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Մովսես Գորգիսյանի ընտանիքի անդամները, զինակից ընկերներն ու երևանցիներ։
Չարբախ թաղամասի այս հանգստի գոտին բարեկարգվել է Երևանի քաղաքապետարանի բակերի համալիր բարեկարգման 2013թ. ծրագրի շրջանակում: Շուրջ 6000 քմտարածքզբաղեցնողհատվածումկառուցվել էնոր պուրակ՝ ապահովված լիարժեք հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: