Հասարակություն

Ֆինանսների նախարարը լրագրողների հետ իր շփումների, ստվերի եւ սեփական հարստության մասին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Գործարարների հետ հայտնի հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչեւ հուլիսի 1-ը գործարաներին ժամանակ էր տվել, որ ինքնակամ դուրս գան ստվերից։ Հակառակ դեպքում` կառավարությունը նրանց ստվերից հանելու համար գործի կդնեի իր լծակները: Այդ հանդիպման ժամանակ անգամ Աժ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հայտարել էր, որ եթե բոլորն աշխատեն օրենքով, ապա ինքն էլ օրենքով կաշխատի: Ֆիանանսների նախարար Գագիկ Խաչատրյանից «Ռադիոլուրը» տեղեկացել է, որ մեծ քանակի գործարարներ, 1000-ից ավելի ձեռնարկություններ ինքնուրույն փոխել են իրենց սխեմաները: «Ռադիոլուրը» Գագիկ Խաչատրյանից փորձել է պարզել, թե արդյո՞ք Աֆրիկյանների ակումբի շենքը վերջինիս որդիների բիզնեսներից մեկն է։

Նախկին ՊԵԿ նախագահի՝ այժմյան ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ լրագրողներին շատ քիչ է հաջողվում շփվել ու որոշակի հարցերի պարզաբանումենր ստանալ: Օրեր առաջ, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր,պատվիրակության կազմում էր նաւև Գագիկ Խաչատրյանը: Նախարարը լրագրողների հետ զրուցում խոստացավ, որ այսուհետ շփումն ավելի հաճախակի է լինելու:

Անցելով բուն հարցերին՝ ֆինանսների նախարարից ցանկացանք տեղեկանալ, թե ինչ փուլում է գործարարներին ստվերից դուրս բերելու գործընթացը։ Մեծ քանակի գործարարներ, 1000-ից ավելի ձեռնարկություններ ինքնուրույն փոխել են իրենց սխեմաները: Ու եթե տնտեսվարողները, ովքեր ինքնուրույն ստվերից դուրս չգան, կոշտ պատժամիջոցներ կկիրառվեն։

Շատ հաճախ մամուլ տեղեկություներ են հայտնվում, որ հենց Գագիկ Խաչատրյանը մի շարք բիզնեսների սեփականատեր է։ Արդեն անդրադառնալով իր ունեցվածքին՝ ֆինանսների նախարաը կրկին պնդեց, որ դրանք ձեռք են բերվել երկար տարիների աշխատանքի շնորհիվ, և որ ինքն ունի այն, ինչ մատնանշված է հայտարարագրում, լրատվամիջոցների էջերում պարբերաբար հայտնված այլ բիզնեսների հետ կապ չունի։ «Իմ հարստությունը վաստակել եմ աշխատանքով, երկար տարիների չարչարանքով և հիմնավոր, հայտարարագիրը նայեք, կգտնեք: Ուրեմն իմ հարստությունը այն, ինչ որ կա, գրված է։ Էն, ինչ հորինված է, իրականությանը չի համապատասխանում»։

Ի դեպ՝ «Հետք» էլեկտրոնային պարբերականը հետաքննություն էր իրականացել, որի արդյունքում պարզել էր, թե Աֆրիկյանների ակումբի շենքը Գագիկ Խաչատրյանի ու որդիների բիզնեսի օղակներից մեկն է։ «Մոցարտը, Աֆրիկյանները, «Երևան մոլը», էդ բոլորը նույն շարքից են, ուրիշ էլ ի՞նչ կա: Իմ հայտարարագիրը դուք բարձրացրեք և կարդացեք: Էն, ինչ ինձ վերագրում են, իրականությունից դուրս են, ինչ որ իրականությանը բռնում է, իմ հայտարարագրում նշված է»,- եզրափակեց ֆինանսների նախարարը։

Back to top button