Տնտեսական

Երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը շարունակում է նվազել

Հունիսին «Հարավկովկասյան երկաթուղով» բեռնափոխադրումները նվազել են 2,8 տոկոսով, այսօր կայացած խորհրդակցության ժամանակ հայտնել է ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Վալկոն։ Այսպիսով՝ այս տարվա սկզբից արձանագրված բացասական դինամիկան շարունակվում է, ինչը, ըստ Վալկոյի, թույլ չի տվել առաջին կիսամյակն ավարտել դրական ցուցանիշով։

«Միևնույն ժամանակ՝Սերգեյ Վալկոն արձանագրել է երկաթուղու աշխատանքի որակական ցուցանիշների բարելավումը: Մասնավորապես, տարանցիկ վագոնների պարապուրդը 2013 թվականի հունիսի նկատմամբ կրճատվել է 35%՝ հասնելով 2,7 ժամի, իսկ վագոնի պարապուրդը մեկ բեռնատար գործառույթի ժամանակ կրճատվել է 3,5 ժամով՝ մինչև 24,5 ժամ: Նախատեսվածի համեմատ 2% և 1,8% աճել է համապատասխանաբար լոկոմոտիվի միջին օրեկան արտադրողականությունը և վազքը»,- ասված է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև
Close
Back to top button