Միջազգային

Մահացել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու (Մոսկվայի պատրիարքության) միտրոպոլիտ Վլադիմիրը

Այսօր մահացել է Կիեւի եւ համայն Ուկրաինայի միտրոպոլիտ, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու (Մոսկվայի պատրիարքության) առաջնորդՎլադիմիրը երկարատեւ ծանր հիվանդությունից հետո, հայտնում է Մոսկվայի պատրիարքության պաշտոնական կայքը։

Նրա մահը կարող է մեծ նշանակություն ունենալ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու կյանքում, որը պառակտված է երկու մասին՝ Կիեւի եւ Մոսկվայի պատրիարքությունների։ Փորձագետները նշում են, որ կան նաեւ բարդ փոխհարաբերություններՄոսկվայի պատրիարքության ներսում։

Հուլիսի 28- ին նշվելու է իշխան Վլադիմիրի՝ Ռուսիայում քրիստոնեությունը պետական կրոն հռչակողի հիշատակը, որը եւս որոշակի խնդիրներ է առաջացնում։ Մասնավորապես, եթե Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ժամանի Կիեւ, որի մասին լուրերը Մոսկվայի պատրիարքությունը սադրանք է համարել, ապա Ուկրաինայում նման քայլ կարող է բացասաբար ընդունվել։

ՈւՆԻԱՆ լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ հանգուցյալ միտրոպոլիտը համարվում էր միավորող անձ։ «Մենք միշտ ասել ենք, թե որքան շատ նա ապրի, այնքան լավ կլինի Ուկրաինայի համար։ Եվ այժմ, երբ նրա առողջությունը վատացել է, մենք, ինչպես եւ առաջ, աղոթում ենք եւ նույնը ասում մեր հավատացյալներին»,- օրերս գործակալությանն ասել էր Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու (Կիեւի պատրիրաքության) մամուլի քարտուղար Եվստրատի Զորյան։

Back to top button