ՀասարակությունՏեսանյութ

Հաստատ վիրաբույժ եմ դառնալու, ասում է քարվաճառցի աղջնակը՝ ցույց տալով վառ գույներով իր նկարները

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Քարվաճառ- Երեւան

Լսողական խնդիրներ ունեցող 14-ամյա Կարինե Մինասյանի ծնողներն առաջինն էին, որ 1996 թվականին բնակություն հաստատեցին Արցախի Հանրապետության ազատագրված Քարվաճառի շրջանում: Չնայած տարրական կենցաղային պայմանների բացակայությանը՝ Կարինեի մայրը Քարվաճառում ունենում է իր երորրդ երեխային: Այսօր ընտանիքը կենցաղային հոգսերը մի կողմ է դրել ու նրանց միակ մտահոգությունը Կարինեի հիվանդությունը բուժելն է։  Կարինեի մոտ լսողություն խնդիրներ ի հայտ են եկել 7 տարեկանից հետո:Իսկ արդեն երկու տարի է ինչ աղջիկը ընդհարապես չի լսում ու դիմացինի միտքը հասկանում է բերանի շարժումներով:

Մեր ամբողջ զրույցի ընթացքում Կարինեն շատ ուշադիր լսում է ու հասկանում է, որ խոսքն իրեն է վերաբերվում: Աչքերի շարժումով մայրիկին հասկացնում է, որ պետք չէ հույսը կորցնել: Մեր զրույցը արդեն սկում ենք Կարինեի հետ։ Պարզվում է, որ աղջիկը գրքեր կարդալ շատ է սիրում։ Չնայած ընդհանրապես չի լսում, բայց շարունակում է դպրոց հաճախել ու ակտիվ մասնակցել դասերին: Դպրոցում թարգամանչի դերն ստանձնում է նրա երկվորյակ քույրիկը։ «Սիրոմ եմ գիրք կարդալ, պարել, ուզում եմ դառնալ վիրաբույժ ու հավատում եմ, որ կդառնամ»,- ասում է։

Կարինեն կցկտոր պատմում է իր երազանքների մասին ու զուգահեռ ցույց տալիս իր նկարները։ Դրանցում ավելի շատ գերիշխում էին վառ գույները: Բայց նկարներից առաձնացնում է Ձմեռ պապիկին ու ասում, որ հավատում է Ձմեռ պապի հրաշքին. «Հավատում եմ հրաշքի, հավատում եմ, որ մի օր լսելու եմ ու հաստատ վիրաբույժ եմ դառնալու»։

Չնայած այս ընտանիքում գորշ գուներն էին ավելի գերիշխող, բայց դա նրանց չի խանգարում լինել լավատես ու հավատալ, որ մի օր իրենց տան բոլոր գույները, ինչպես Կարիենի նկարերում է պատկերված, կլինեն վառ ու լուսավոր: Մինասյանների ընտանիքում ավանդույթ կա ձևավորված` հյուր եկած աղջիկներին ճանապարհում են իրենց իսկ աճեցրած կարմիր վարդերով։

Back to top button