Տնտեսական

Վեց առաջարկ՝ ՀԾԿՀ-ին. ԲՀԿ-ական պատգամավորն է ներկայացրել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հանրային ծառայությունները կարգարվորող հանձնաժողովի՝ հուլիսի մեկին կայացրած որոշումը շարունակում է թեժ քննարկումների ու վերլուծությունների առանցքում մնալ: Մինչ պաշտոնյաները միաբերան պնդում են, որ էլկետրաէներգիայի սակագնի բարձրացումն այլընտրանք չունի, միևնույնն է մասնագետների մեկ այլ խումբ էլ հակառակն է պնդում: Այլընտրանք կա, կա նաև հնարավորություն, որպեսզի Հայաստանի էլցանցերում առաջացած խնդիրները լուծվեն ոչ սակագների բարձրացմամբ: ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն այսօր Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովին վեց առաջարկ է ներկայացրել, որոնք կօգնեն այլընտրանքներ գտնել: Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ պնդել է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը լուրջ վերլուծություն չի կատարել, դե իսկ էներգետիկ համակարգում իսկական քաոս է տիրում:

Կարդացեք նաև
Close
Back to top button