Տնտեսական

Հանքային և օրգանական պարարտանյութերը՝ գյուղատնտեսության ինտենսիվ վարման միջոց

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիր

Հանրապետություն ներկրված կալիումական և ֆոսֆորական պարարտանյութերի մեծ մասը պահեստավորվել է և  դժվարությամբ է  իրացվում: Պետության սուբսիդավորմամբ ձեռք բերված հանքային պարարտանյութերը հարստացնելով հողը ,  նպաստում են բույսի աճմանն ու զարգացմանը: Գյուղնախարարության ագրոքիմիական ծառայության տնօրեն Վաչագան Դավթյանը խորհուրդ է տալիս  գյուղացիական տնտեսություններին բացի  ազոտական պարարտանյութերից օգտագործել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր:

Հողի մշակությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով գյուղատնտեսները գտնում են, որ պետք է առաջին հերթին ուսումնասիրել հողի որակական հատկանիշներն ու դրանց հագեցվածությունը  ազոտով, ֆոսֆորով և կալիումով: Գյուղնախարարության ագրոքիմիական  ծառայության տնօրեն Վաչագան Դավթյանի դիտարկման համաձայն  ամեն տարի  հանրապետությունում հետազոտվում  է  շուրջ 170 համայնքի մշակովի հողեր: Այս տարի Արմավիրի մարզի 17 համայնքի հողեր ենթարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում  ուժազրկված հողերում  զգացվել է  ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի անհրաժեշտություն:  Վերջին 20 տարվա ընթացքում  նշված պարարտանյութերը կիրառությունից դուրս էին եկել, դրանց բացակայության պատճառով: Այս տարի պետության սուբսիդավորմամբ մեր հանրապետություն է ներկրվել մեծ քանակությամբ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ, սակայն չի իրացվել և այն պահեստավորվել է:

Հողը հագեցնելով հանքային պարարտանյութերով և ապահովելով  որակական բարձր հատկանիշներ, կխթանվի  բույսերի աճն ու զարգացումը: Ներկրված պարարտանյութերի զգալի բաժիննն ընկել է Արմավիրի մարզին: Ֆոսֆորն ու կալիումը նպաստում են նաև  բերքի երկար ու անվնաս պահպանմանը:

Վաչագան Դավթյանը հորդորեց գյուղացիներին  ազոտական պարարատանյութերի հետ միասին օգտագործել կալիումականն ու ֆոսֆորականը   և ամենաանբերրի հողերում էլ կստանանա բարձր բերք, 20-25ցենտներ հացահատիկի դիմաց կքաղեն 50-55ցենտներ` 1 հա-ի հաշվարկով:  Պահեստավորված պարարտանյութը չիրացվելու դեպքում հաջորդ տարիներին կդադարեցվի ներկրումը:

Ագրոքիմիական ծառայությունը համայնքներում հողանմուշների լաբորատոր  փորձաքննությունից հետո տալիս է ագրոքիմիական քարտեզներ և բնութագրեր, որտեղ նշված են պարարտանյութերի կիրառման չափաբաժիններն ըստ մշակաբույսերի:

Back to top button