Միջազգային

Բրազիլիայում, որտեղ անցկացվում ԱԱ-2014-ը` փլուզվել է էստակադա

Երկու մարդ մահացել է, 22մարդ տուժել է բրազիլական Բելու-Օրիզոնտի քաղաքի ճանապարհային էստակադայի փլուզումից կիսակառույց բետոնե կոնստրուկցիան փլուզվել է բանուկ ավտոմագիստրալի վրա: Էստակադան, որը պետք է շահագործման հանձնվեր Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատին` ընկել է ավտոբուսի և շինարարների երկու բեռնատարների վրա: Կինը, որը վարում էր ավտոբուսը` մահացել է: Այդ մասին տեղեկացրել է «Associated Press» գործակալությունը: Բրազիլիյաի նախագահ Դիլմա Ռուսեֆը թվիթերյան իր էջում գրել է, որ տեղի ունեցածից վշտացած է և իր ցավակցությունն է հայտնել դժբախտ պատահարի զոհերի հարազատներին:
Ինչպես հայտնել են էստակադան կառուցող ընկերության ներկայացուցիչները, իրենք «խորը ցավ են ապրում այն ամենի համար ինչ տեղի է ունեցել»: Նրանց խոսքերով փլուզման վայր են գնացել մասնագետներ, որոնք կսկսեն հետաքննությունը:
Բելու-Օրիզոնտում հաջորդ շաբաթ պետք է տեղի ունենա ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլը:

Back to top button