Հասարակություն

4.5 մլն դրամ՝ Ջերմուկում մոծակների դեմ պայքարի համար

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարությունն իր պահուստային ֆոնդերից գյուղատնտեսության նախարարությանն այսօր տրամադրել է 4 մլն 576.3 հազ. դրամ՝ Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Հիշեցնենք, որ կառավարությունը վերջին տարիներին Ջերմուկում մոծակների դեմ պայքարի նպատակով պարբերաբար ֆինանսավորում է հատկացնում: Կառավարության հիմնավորման համաձայն` Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում տուրիզմն ունի գերակա առաջնահերթություն: Տուրիզմի զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են` մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը:

Back to top button