Հասարակություն

Տարազի փառատոնը՝ Շիրակում (ֆոտոշարք)

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»

Օրերս Շիրակի մարզի Արփենի գյուղում «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց  Տարազի փառատոն:  Տարբեր մարզերից եկած մասնակիցների և զբոսաշրջիկների հետ Տարազի փառատոնին մասնակցում էին նաև Հայաստանում Նորվեգիայի Թագավորության պատվո հյուպատոս Թիմոթի Սթրայթը, ով նաև ,«այրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի հիմնադիրն է, և  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

«Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամն այս տարի նախատեսում անցկացնել է ևս երկու փառատոն, «Մեղրի ու հատապտուղների»՝ Շամշադինում, եւ «Ոսկե հասկի»՝ Վարդենիսում:

Back to top button