Հասարակություն

Վարչապետը շնորհավորել է Ամերիկայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ նախօրեին այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 238-րդ տարեդարձի առթիվ: Իր շնորհավորական ուղերձում Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ, պարոն դեսպան, և հանձինսՁեզ՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:

Այն վեհ գաղափարները, որոնք ԱՄՆ հիմնադիր հայրերը հռչակեցին 238 տարի առաջ, այսօր էլ ուղեցույց են ժողովրդավարությանը, արդարությանըև օրենքի գերակայությանըձգտող աշխարհի բազմաթիվ երկրների համար: Մենք ուրախ ենք, որ իդեմսՄիացյալՆահանգներիունենքհուսալիգործընկեր, որիհետկիսումենքբազմաթիվարժեքներևիդեալներ։

Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր մեր երկրների միջև հաստատվել և ամրապնդվել են բարեկամության ամուր կապեր: Վերջին մի քանի տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացել ենորակապես նոր մակարդակի: ՄենքշնորհակալենքՀայաստանիտնտեսականզարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարությանկայացմանըմշտապեսցուցաբերվողաջակցությանհամար և պատրաստ ենք ամբողջությամբ օգտվել այն բոլոր հնարավորություններից, որոնք մեզ ընձեռում է բազմաբնույթ համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ։

Որպես ՀայաստանիՀանրապետությանվարչապետ, կուզենայի հատկապես նշել տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովիդերը, որիգործունեությանշնորհիվփոխգործակցության նոր հեռանկարներ բացվեցինՀայաստանի առաջխաղացման համար:Հավատացած եմ, որ առաջիկա տարիներին համագործակցության ամրապնդման գործում մենք կարձանագրենք նորանոր հաջողություններ:

Օգտվելով առիթից,  ցանկանում եմ շնորհավորել նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր ոչ միայն իրենց ներդրումն են ունենում Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այլև յուրովի կամուրջ են հանդիսանում հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդման և համգործակցության զարգացման  գործում:

Անկախությանօրվաառիթովմեկ անգամ ևս շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում այստեղ գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին, հետագա առաջընթացևբարեկեցությունմաղթում ՄիացյալՆահանգների բարեկամ ժողովրդին»:

Վարչապետն այնուհետև մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված տոնական ընդունելությանը:

Back to top button