Հասարակություն

Չվերթերի 42 տոկոս աճ և 63 հազարով ավելի շատ ուղևորներ

2014թ. առաջին 6 ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է ուղևորների թվի և չվերթերի ավելի քան 25 տոկոս աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է:

2014թ. հունիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 43 տոկոսով: Եթե 2013թ հունիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 145 339 ուղևոր, ապա 2014թ հունիսի ցուցանիշը կազմում է 208 408 ուղևոր:
Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 42 տոկոս: 2014թ. հունիսին կատարվել է 1995 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1405 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. հունիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

Back to top button