Մշակույթ

«Ոսկե ծիրանում» կներկայացվեն նաեւ Արեւելյան գործընկերության երկրների եւ թուրքական ֆիլմեր

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Եվրամիության աջակցությամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում 2011 թվականին հիմնադրվեց «Ռեժիսորներ առանց սահմանների նախագիծը, որի նպատակն է միավորել  Արևելյան գործընկերության  երկրների   կինոգործիչներին միևնույն ստեղծագործական հարթակում։ Երևանյան կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանն ասոում է, որ արտադրական նման հարթակները կարևորվում են բոլոր միջազգային կիոփառոտներում։

«Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծը արտադրական հարթակ է, որտեղ սաղմնային վիճակում գտնվող նախագծերը հնարավություն են ստանում զարգանալ և դառնալ ֆիլմեր: Ծրագրի նպատակն է աջակցել տաղանդավոր ռեժիսորներին և խթանել համատեղ կինոարտադրությանը:

«Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծն այս տարի ևս  կներկայացնի  ֆիլմեր առանց սահմանների  կինոծրագիրը: Կներկայացվեն  17 թեմատիկ  ֆիմեր՝ ստեղծված Արևելյան  գործընկերության երկրներում և Թուրքիայում:  Ծրագրի բացումը տեղի կունենա   հուլիսի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում, ուկրաինացի  ռեժիսոր  Վիկտորիա  Տրոֆիմենկոյի «Եղբայրներ. վերջին խոստովանությունը» ֆիլմով։

 

Back to top button