ԿարևորՏնտեսական

Աջակցել փոքր եւ միջին բիզնեսին. կառավարության նիստում (լրացված)

լրացվել է ժամը 16։38- ին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այցելել մարզեր, տեղում ծանոթանալ բնակիչների խնդիրներին: Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարարել է նախարարներին՝ ժամանակացույց կազմել և ամիսը մեկ անգամ մարզեր այցելել: Կառավարությունը նաև ուղիներ է փնտրում՝ ՌԴ մեկնող մեր քաղաքացիների համար բապենապստ պայմաններ ստեղծելու նպատակով: Երկու համաձայնագրի հայկական կողմն արդեն հավանության արժանացրել է, հերթն այժմ մեր ռազմավարական գործընկերջն է:

Գործադիրը կաջակցի նաև Վարդենիսում տեղի ունեցած փոթորկի հետևանքով տուժած տնտեսություններին՝ նրանց անհատույց տրամադրելով մետաղապլաստե բլոկով ցինկապատ մետաղական թիթեղ, արտասահմանյան պրոֆիլով պատուհաններ: Կառավարությունն այսօր հաստատել է նաև ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Աջակցել փոքր ու միջին բիզնեսին՝ գործնական քայլերով: Երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց, կառավարության առաջին նիստին հայտարարեց, որ պետությունն ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանում զարգանա փոքր ու միջին բիզնեսը: Շրջանառության հարկի նվազեցման նախագիծը շուտով կյանքի կկոչվի:

Ոչ միայն փոքր ու միջին բիզնեսը, այլ Հայաստանում բոլոր տնտեսվարողները պետք է աշխատեն նոր սերդնի ՀԴՄ-ների միջոցով: Մինչ այժմ, խոշոր ՝ ութ հազար տնտեսվարողները, որոնք ապահովում են պետական բյուջեի եկամուտների 90 տոկոսը, արդեն տեղադրել են: Նոր սերնդի ՀԴՄ-ների ինքնարժեքը 385 դոլար է՝ գումարած մաքսազերծման ծախսերը:

Հասկանալի է, որ գումարը լրացուցիչ բեռ էր հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար: Կառավարությունն այսօր որոշեց ոչ միայն երկարաձգել դրանց տեղադրման ժամկետները, իհարկե տարբերակված մոտացմամբ, այլ նաև սահմանամերձ գյուղերի փոքր շրջանառություն ունեցող տնտեսվարողներին դրանք անվճար տրամադրել, իսկ մյուս գյուղական բնակավայրերում՝ 50 տոկոս զեղչով:

ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով՝ միգրանտ աշխատողը և նրա ընտանիքի անդամներն ազատվում են երկիր մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում աշխատանքի տեղավորման մարմիններում գրանցվելուց՝ տեղի գործատուի հետ Ռուսաստանի տարածքում մեկ տարով աշխատանքային պայմանագիր կնքելով։ Նշված դրույթները պետք է գործեն 2015 թ. հունվարի 1-ից։

Back to top button