Քաղաքական

Հուսով ենք ՀՀ և Ադրբեջանի նախագահները հնարավորինս շուտ կընդունեն Ֆրանսիայի նախագահի` Փարիզում հանդիպելու հրավերը.Պսակի

ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կողմերին խաղաղ կարգավորման հասնելու համար օժանդակություն ցուցաբերել, հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:

«Հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կընդունեն Օլանդի հրավերը՝ Փարիզում հնարավորինս շուտ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ եւ  կհամաձայնեն կառուցողական բանակցություններ վարել, որոնք կհանգեցնեն խաղաղ համաձայնագրի: Մենք կողմերին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերը եւ կենտրոնանալ այն առավելությունների վրա, որոնք կբերեն խաղաղ կարգավորում»,- հայտարարել է Փսակին:

Պատասխանելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների եւ հայկական  գյուղերի գնդակոծման  մասին հարցին՝ Փսակին ընդգծել է, որ «բորբոքված հռետորաբանությունը եւ հայտարարությունները հակասում են լարվածության թուլացման սկզբունքին, այդ պատճառով մենք կարծում ենք, որ դա վնասում է խաղաղ գործընթացին»,- հայտարարել է Պսակին:

Back to top button