Միջազգային

Հորդ անձրեւը՝ Նյու Յորքի հայտնի բրուքլինյան կամրջի դեկորատիվ ճակատի փլուզման պատճառ

Հորդ անձրեւը, որ տեղի է ունեցել Նյու- Յորքում, դարձել է հայտնի Բրուքլինի կամրջի դեկորատիվ ճակատի փլուզման պատճառ է դարձել: Ըստ նախնական տվյալների, կամուրջը մնացել է ջրի հոսքի տակ, եւ այն պարզապես չի դիմացել: 8 մետր լայնությամբ փլված կտորն ընկել է կամրջի տակ՝ հետիոտնային անցումի վրա հուլիսի 2 — ին ժամը 8 — ին (Երեւանի ժամանակով ժամը 3-ին):

Հաղորդվում է, որ կամրջի ճակատային հատվածի փլուզման պատճառով տուժել է 5 մարդ՝ այդ թվում նաեւ երեխաներ, սակայն բարեբախտաբար նրանց վնասվածքները լուրջ չեն: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են , հաղորդում է CBS Local-ը: Այժմ Նյու-Յորքում հորդառատ անձրեւներ են , Մանհեթենի մի քանի փողոցներ ջրի տակ են հայտնվել, երթեւեկությունը դադարեցված է:

Բրուքլինի կամուրջը Նյու Յորքում – Միացյալ Նահանգների կախովի կամուրջներից հնագույնն է: Նրա երկարությունը կազմում է 1825 մետր: Այն անցնում է Իսթ Րիվերի վրայով՝ կապելով Մանհեթենն ու Բրուքլինը:

Back to top button