Կենգուրուին այս տարի մասնակցել է 43827 աշակերտ Հայաստանից և Արցախից


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Արդեն 6-րդ տարին է` ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում անցկացնում է Կենգուրու միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը: Ամփոփելով այս տարվա արդյունքները` ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշել է, որ Կենգուրուին այս տարի մասնակցել է 3-12-րդ դասարանի 43827 աշակերտ Հայաստանից և Արցախից: Կենգուրու 2014-ն այս տարի ունի 149 մրցանակակիր աշակերտ, որոնցից 617-ը գրանցել են լավագույն արդյունք և արժանացել պատվոգրի:
Արդեն 6-րդ տարին է` Կենգուրու միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը անցկացվում է նաև Հայաստանում: Տարեց տարի էլ ավելի սիրվելով երեխաների կողմից, կենգուրուն դառնում է մաթեմատիկական տոն: Դրա վառ վկայությունը մասնակից երեխաների թվի տարեց տարի աճն է: Ամփոփելով մրցույթի այս տարվա արդյունքները` ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ կենգուրուին այս տարի մասնակցել է 3-12-րդ դասարանի 43827 աշակերտ Հայաստանի և Արցախի 1040 դպրոցից:
Կարևորելով մասնակիցների թվի տարեց տարի աճը` Այբ կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը նշեց, որ Կենգուրուն տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է ավելի քան 60 երկրում` մոտ 7 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: ‘Կենգուրուին’ կարող են մասնակցել 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից. կարևորը երեխայի ցանկությունն է` փորձել իր ուժերը մաթեմատիկայում, նորովի նայել այս հետաքրքիր առարկային:
Այսպիսով` Կենգուրու միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար: Դատելով մասնակությունից ու արդյունքներից, կազմակերպիչները փաստում են, որ իրենց հաջողվել է մրցույթը ծառայեցնել բուն նպատակին: