Հասարակություն

Կարեն Գրիգորյանը` Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ) նշանակելու մասին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ՀՀ Նախագահը հրամանագիրն ստորագրել է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով։

Back to top button