Տնտեսական

Կառավարությունը կաջակցի սոցիալապես անապահով ընտանիքներին. նպաստները բարձրացան 1000 դրամով

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարությունը կաջակցի սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի վերջիններս չզգան , որ մեր երկում օգոստոսի մեկից բարձարանալու է էլկետտրանէերգիայի սակագինը: Հուլիսի մեկին, երբ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրաէնեդրգիայի սակագնի բարձրացման նախագիծը, ՀՀ նախագահը կառավարությանը հանձնարարել էր ուղիներ փնտրել` հանրապետության անապահով ընտանիքների սոցիալական բեռը մեղմելու համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների համաձայն, էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումը յուրաքանչյուր ընտանիքի կողմից կազմում է շուրջ 200 կվտ (ձմեռային ամիսներին` 325 կվտ, իսկ ամառային ամիսներին` 180 կվտ): 2014 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի նախատեսվող բարձրացումը կազմում է 3.85 դրամ կամ յուրաքանչյուր ընտանիքի համար միջին ամսական լրացուցիչ ծախսը` շուրջ 800 դրամ:

Սոցիալապես անապահով, աղքատ ընտանիքների համար խնդիր է ամսական լրացուցիչ 800 դրամի ծախսը: Հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաև 2013 թվականի հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, սղաճը և այլ ցուցանիշներ, կանխատեսվում է տնային տնտեսությունների սպառման կառուցվածքի փոփոխություն՝ դեպի խնայողական ռեժիմ, առավելապես օգտագործվող կոմունալ ծառայությունների ծավալների կրճատում, այդ թվում` էլեկտրաէներգիայի սպառման ծավալների կրճատում:

Այսօր աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասսարտյանը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է դրամական օժանդակություն տրամադրել աղքատության հիմքով նշանակվող` կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների իրավունք ունեցող բոլոր ընտանիքներին` բարձրացնելով  Ընտանեկան նպաստի բազային մասը` 1000 դրամով, Սոցիալական նպաստը` 1000 դրամով, Եռամսյակային հրատապ օգնությունը` 1000 դրամով: Այսպիսով ` կենամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների միջին ամսական չափը կբարձրանա 1000 դրամով` 29350 դրամից դառնալով 30350 դրամ: 2014թ. վերջին 5 ամիսների համար (օգոստոս-դեկտեմբեր) նշված չափով նպաստի վճարումների համար անհրաժեշտ է լրացուցիչ շուրջ 524 մլն դրամ: Պետությունը հարյուր հինգ հազար ընտանիքի լրացուցիչ ծախսն իր վրա է վերցնում,- նախագծի ներկայացումից հետո հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Back to top button