Միջազգային

Ինչպիսին է հրադադարի բացակայության գինը. Լավրովը՝ Ուկրաինայում հրադադարի ռեժիմը երարաձգելու մասին

Բեռլինում նախօրեին կայացած հանդիպման արդյունքներն ամփոփելով Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի արտգործնախարարները կոչ են արել Ուկրաինայում հրադադարի պայմանները համաձայնեցնելու համար որքան հնարավոր է շուտ կոնտակտային խումբ ձևավորել: «Մենք կարողացանք համաձայնեցնել հռչակագիրը և մեր երկրների ղեկավարներին կարող ենք զեկուցել, որ իրենց  հանձնարարականները կատարել ենք: Ամենակարևորն այդ փաստաթղթում այն է, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ համաձայնեցնել երկարաժամկետ հրադադարի ռեժիմի պայմանները»,-լրագրողներին հանդիպումից հետո ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Առաջարկում ենք դա իրականացնել անհապաղ կոնտակտային խումբ ձևավորելու ճանապարհով: Հույս ունենք, որ առաջիկա օրերին խումբն արդեն հանդիպում կանցկացնի և կհամաձայնեցնի հրադադարի պայմանները, որը բոլոր կողմերին կգոհացնի», -հավելել է նա: Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ երկու օր են կորցրել, քանի որ հրադադարը երկու օր առաջ չի երկարաձգվել. «Այդ երկու օրվա ընթացքում մենք բոլորս համոզվեցինք, թե ինչպիսին է հրադադարի բացակայության գինը, այն չափվում է մարդկային կյանքերով, քաղաքացիական ենթակառուցվածքների լուրջ ավերածություններով»,-ասել է Լավրովը:  Լավրովը միաժամանակ նշել է, որ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն այն կվերահսկի:

Back to top button