Հասարակություն

Ապամոնտաժված մի շարք շենքերի համարակալված քարերը հնարավոր չի եղել գտնել

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանի կենտրոնում կա մոտ 200 պատմամշակութային արժեք ներկայացնող շենք, որոնցից 80 հուշարձան շենքերը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ուսումնասիրել է: Արդյուքում՝ մի շարք հուշարձան շենքերի քարերը գտնելու բոլոր ջանքերը ապարդյուն են անցել. կամ քարերը լուսանկարել թույլ չեն տվել, կամ էլ սեփականատերերի հետ կապ հաստատել չի հաջողվել: Իսկ ապամոնտաժված քարերն հաճախ տարածքներում են պահպանվել , որ աղբակույտ են հիշեցրել: «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանի խոսքով՝ Երեւանի կենտրոնի շենքերի քանդումը քաղաքապետարանից հիմնավորել են, որ ներդրողների կողմից ձեռք բերված տարածքներումայդ շենքերը շինարարությանը խոչընդոտել են:

2000-2004 թվականին, երբ հուշարձանների ցանկ չկար, բոլոր հուշարձանները դարձել են օբյեկտներ: Հյուսիսային պողոտայի եւ հարակից շենք- շինությունները քանդվել են առանց մասնագիտական եզրակացության, 14 հուշարձան պետք է տեղափոխվեր, բայց չի տեղափոխվել ու հուշարձանների տարածքները իրացվել են առանց լիազոր մարմնի թույլտվության: Այս տեղեկությունը հայտնում է «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից կազամակերպած հանրային քննարկման ժամանակ:

Չնայածշ քննարկումը վերաբերվում էր բոլոր այն հուշարաձաների ճակատագրին, որոնք անփառունակ վախճան են ունեցել, բայց հիմական բանավեճը ծավալվեց Աֆրիկյանների առանձանատան շուրջ: Մինչ այդ՝ ԹԻՀԿ ծրագրի մասնագետ Լենա Նազարյանը նշեց, որ կենտրոնը մոտ 80 հուշարաձանների ճակատագրեր է ուուսմասիրել։ Դրանցից 29-ը ներառված չեն ցուցակում, թեև մասնագետները պնդում են, որ դրանք ունեն պատմամշակութային նշանակություն։

Լենա Նազարայանն ասում, որ հուշարձան շենքերի քարերը գտնելու բոլոր ջանքերը ևս ապարդյուն են անցել. կամ քարերը լուսանկարել թույլ չեն տվել, կամ սեփականատերերի հետ կապ հաստատել չի հաջողվել։ Իսկ երբեմն էլ ականատես են եղել, որ ապամոնտաժված քարերն աղբակույտ հիշեցնող տարածքներում են պահպանվել։ Սևակ Բաղդասարյանն ասում է, որ Երեւանի կենտրոնի շենքերի քանդումը քաղաքապետարանից հիմնավորել են, որ ներդրողների կողմից ձեռք բերված տարածքներում շինարարությանը խոչընդոտել են։

Անդրադառնալով Աֆրիկյանների տան քանդման աշխատանքներին՝ ԹԻՀԿ ծրագրի մասնագետն ասաց, որ դեռ 2002-ին է որոշվել Աֆրիկյանների տան ճակատագիրը. այն պետք է իրացվի ու վերջ։

«Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանն նկատեց, որ ակտիվիստները պարզապես պատվեր են կատարում։ «Անընդհատ ասում եք՝ Աֆրիկյանների ակումբ: Աֆրիկյանների ակումբ չէ, պատմությունը մի խեղեք, եթե պայքարում եք: Էդ շենքն ունի պատմություն։ Ստեր անելով հնարավոր չէ գործն առաջ տանել: Խորհրդային տարիներին, երբ ուզում էին ձեռք տալ էդ շենքին, ասում էին՝ պոռնկատուն է եղել»,- ասում է։

Վարդանյանին հակադարձեց լուսանկարիչ Հայկ Բիյանջյանը, ով տասը տարի շարունակ իր լուսանկարների միջով պայքարում է Աֆրիկյանների առանձնատունը փրկելու համար։ «Չի կարելի հուշարձանն արմատախիլ անել: Մենք մեր հիշողությունն ապամոնտաժում ենք: Ի՞նչ է նշանակում տեղափոխենք: Ես կոշի դեմ եմ կռիվ տվել, ոչ մի պատկան կառույց կողքիս կանգնած չի եղել: Իրենք այդ շենքերի արժեքը չեն գիտակցում, միայն բնորոշում են որպես կռիսանոց: Իսկ ո՞վ է մեղավոր, որ կռիսանոց են դարձրել: Ներդրողներին ճիշտ չի բացատրվում շենքերի արժեքը: Իսկ Աֆրիկյանները քաղաքին տվել են խմելու ջուր և այլն»։

«Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանն արձագանքեց, որ Աֆրիկյանների շենքը սարսափելի վթարային վիճակում է։ «Դա հազվագյուտ հուշարձաններից մեկն է, ճաքերն այնպիսին են, որ շատ արագ պիտի այդ շենքին անդրադարձ արվի»։

Նշենք, որ հին Երևանից մնացած Աֆրիկյանների ակումբի շենքի ճակատն արդեն ամբողջությամբ ապամոնտաժվել է։

 

Back to top button